21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ-ում էլ են նկատել ԲՀԿ-ի տարակարծությունները

”’Որևէ ցանկություն չկա մեր կողմից, որ քառյակը փլուզվի”,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հարցազրույցում արած այս հայտարարությանը: ”Կա հնարավորություն` խնդիրները իրար հետ քննարկելու, միասնական փոխզիջումային որոշումներ կայացնելու. Ու դա շատ լավ է: Չի լինի նման հնարավորություն` ողբերգություն պետք չէ սարքել: Այդ դեպքում քաղաքական ուժերի հետ ԲՀԿ-ն կաշխատի երկկողմ հարաբերությունների մեխանիզմով”:

 ”Մենք հետամուտ ենք լինում ու ցանկանում ենք պայմաններ ստեղծել, որ կայանա քառակը, որ լինի առողջ ընդդիմություն, սական փորձը ցույց է տալիս, որ բավական հակասություններ կան իրենց արտահայտությունների մեջ, ժամանակը ցույց կտա, չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել”,-շեշտեց Վ. Բաղդասարյանը:

Հարցին, թե ինքն էլ է տարատեսակ կարծիքներ նկատում ԲՀԿ առաջնորդի ու խմբակցության պատգամավորների մեջ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ երեկվա հարցազրույցից հետո, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. ”Ես ել նկատեցի, որ մեկ դեմ են, բայց երեկ հարցազրույցում ասված էր, որ դեռ պետք է սպասել, թե երբ այդ թղթերը կլինեն, ինչպիսին կլինեն, ու հնարավոր է, որ կողմ լինեն”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ