23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞րն է ջրբաժանը, որով ՀՀ քաղաքական ուժերը տարանջատվում են․ Բագրատ Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը գրում է․

«Սիրելի ընկերներ, հասկանալու համար այսօր ընթացող պրոցեսների խորքը, մենք պետք է տանք մի հիմնական հարցի պատասխան՝ արդյո՞ք Նիկոլն ու իր քայլածների խմբակը ունեն գաղափարական հենք և եթե ունեն, ո՞րն է այն։ Միայն այդ դեպքում մենք կստանանք այն հարցի պատասխանը, թե ու՞ր են նրանք տանում Հայաստանը։ Ուրեմն

Ո՞ՐՆ Է Ի ՎԵՐՋՈ ՋՐԲԱԺԱՆԸ։
Մաս 1-ին

Վերջին օրերի բացահատումները, կապված կրթական չափորոշիչներում առկա հստակ միտումների, դրա հետևում կանգնած ուժերի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ նորից այժմեական են դարձնում այն հարցը, թե որտեղո՞վ է անցնում այն գաղավարական ջրբաժանը, որով այսօր Հայաստանի քաղաքական ուժերն իրարից տարանջատվում են։ Այս հարցին պատասխանելու համար ստիպված ենք լինելու շատ հեռվից գալ, անդրադառնալ 20-րդ դարի սկզբներից հայության մեջ գոյություն ունեցող գաղափարախոսական ուղղություններին։
Հայ քաղաքական կուսակցությունների մեծ մասը ստեղծվել են 19-20-րդ դարերի սահմանագծին։ Գաղափարական առումով դրանք հիմնականում կրում էին ռուսական նարոդնիկական շարժման ազդեցությունը մի տարբերությամբ՝ արմենականները, հնչակյանները և դաշնակցականները առաջնահերթություն էին դիտարկում օսմանյան լծի տակ գտնվող Արևմտահայության իրավունքների պաշտպանության, հայության ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման հարցը։ Մնացած գաղափարախոսական տարբերությունները (լիբերալիզմ, Սոցիալ-դեմոկրատիա կամ սոցիալիզմ) մղված էին երկրորդ, երրորդ պլան, այդ պատճառով էլ 1890-ականներին ազատագրական պայքարի շատ նվիրյալները, անդամակցելով մի կուսակցության, հետագայում դառնում էին այլ, հիմնականում Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ, սակայն դրա շարժառիթը մեկն էր՝ որ կուսակցությունն էր ավելի մեծ ծավալով կատարում ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման իր առաքելությունը։ Իսկ ՀՅԴ-ն իր ստեղծման օրվանից շատ կարճ ժամանակ անց դարձավ հայության ազգային ազատագրական պայքարի հիմնական կազմակերպկչ ուժը և գաղափարական շարժումը։
Սա հիմք է տալիս արձանագրել, որ մինչև 20-րդ դարասկիզբը Հայ ժողովուրդը միասնական՝ ազգային ազատագրական պայքարի գաղափարախոսության շուրջ համախմբված մի հավաքականություն էր, առկա տարաձայնություններն էլ կրում էին զուտ երանգային բնույթ։ Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ մինչև 20-րդ դարի սկիզբը դրվում էր միայն արևմտահայության ազատագրման խնդիրը և այս հարցում հայկական քաղաքական կուսակցությունները կարող էին ապավինել Օսմանյան կայսրության դարավոր հակառակորդ Ռուսական կայսրության եթե ոչ աջակցությանը, ապա գոնե լոյալությանը։

Իրավիճակը արմատապես փոխվում է 20-րդ դարասկզբին, երբ ռուսական իրականության մեջ ստեղծվում է բոլշևիկյան կուսակցությունը։ Այս նորաստեղծ ուժի գաղափարախոսությունը հիմնվում է դասակարգային անհաշտ պայքարի վրա, որը պետք է հանդիսանար համաշխարհային հեղափոխության հիմք։ Ազգային հարցը այս ուժի, բնականաբար նաև նրան մաս կազմող հայ բոլշևիկների համար գոյություն չուներ, այդ պատճառով արևմտահայ իրականության հետ, ինչպես նաև հայության այդ հատվածի իրավունքների պաշտպանության համար պայքարող հայկական կուսակցությունների հետ հակասություններ ու հակադրություններ գործնական գետնի վրա գոյություն չունեին։ Փաստորեն, ռուսական իրականության մեջ ի դեմս բոլշևիկների, ստեղծվում է համաշխարհային պատմության մեջ առաջին գաղափարական-քաղաքական կոսմոպոլիտ (վերազգային) ուժը, որը շատ վերացական համամարդկային երջանկության գաղափարը կտրում է կոնկրետ բռնադատված ազգերի շահերի պաշտպանության խնդրից, մասամբ նաև հակադրելով այս 2 գաղափարախոսական ուղղությունները։
(շարունակելի)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ