01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Այս ապիկար իշխանությունը հիշվելու է, որպես ավերող, քանդող ու ոչնչացնող. Կարինե Աճեմյան

ՀՀԿ Կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս ապիկար իշխանությունը հիշվելու է, որպես ավերող, քանդող ու ոչնչացնող։

10 միլիոն ծառ տնկելու խոստումը բառի ուղիղ իմաստով վերածվել է Երևանի կանաչ տարածքները ոչնչացնող, քաղաքի թոքերը ապականող դահիճի գործելակերպի։

Սա չափազանցություն չէ, սա դառը իրականություն է։ Ավաղ, նախկին սուտի ակտիվիստները լռում են, որովհետև իրենք կանաչ տարածքների համար չէին պայքարում, այլ իշխանության

Շաաատ փող, շաաատ իշխանություն և դու վերածվում ես սովորական հրեշի, ում մտասևեռումը մեկն է, քանդել, քանդել մինչև վերջ։ Ավաղ, 2018-ին դուք հայրենիքն եք մերժել, հային ու նրա ինքնությունն եք մերժել, ու դրան ներում չկա»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ