Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ տեղեկատվությամբ. Աբրահամյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/08/52A1CAF6-7781-41C3-A6B1-1BCCAD9E5C81.png)
Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Նախիջևանում անցկացող զորավարժություններին, գրում է.
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը։
Դա է պատճառը, որ զորավարժություններն ուղեկցվում են ընդգծված քարոզչական արշավներով, կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ, գեղեցիկ փաթեթավորված, ուռճացված ֆոտո-տեսանյութերով։
Այդուհանդերձ այս ամենը որևէ ձևով չի նվազեցնում զորավարժության ռազմական սպառնալիքները»