03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու»». Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանի Հանրապետությունում 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաև Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի զորավարժարաններում սկսվել են գումարտակային տակտիկական մասշտաբային զորավարժությունները։ Ստուգվել է նաև Աստրախանի մարզի ռազմական օբյեկտների պատրաստվածությունը հատուկ զորավարժություններին։ ՌԴ ՀՌՕ օպերատիվ-տակտիկական ավիացիան ապահովում է նաև 102-րդ բազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժությունները։

Կարծում եմ՝ թուրք-ադրբեջանական ծավալուն զորավարժությունները Ադրբեջանի վրա՝ ռազմաքաղաքական իմաստով «թանկ են նստելու»։

Թուրքիային, նմանատիպ ագրեսիվ ամբիցիաներով, «հրավիրել տարածաշրջան»՝ ուղղակի չէր կարելի։

Մեր անադեկվատ քաղաքական իշխանություններից հույսեր չկան, բայց ռուս-իրանական կենսական շահերի տիրույթում, թուրք-ադրբեջանական ռազմա-վարժական համատեղ մեյմունություններն անկասկած ռազմաքաղաքական վատ հետևանքներ ունենալու են»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ