21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որ ասի, թե իր նպատակը քաղաքականության մեջ մտնելով անձնական խնդիրներ լուծելն է. Շարմազանով

“Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի եւ գործչի ես չեմ ճանաչում”,- այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը հայտարարել էր, որ ինքը քաղաքականություն չի մտել անձնական շահի համար, այլ ժողովրդին օգնելու եւ աջակցելու համար։

Այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր չեն հայտարարել, սակայն այնուհետեւ ապացուցվել է, որ անձնական շահերի համար են մտել քաղաքականություն՝ Շարմազանովն առաջարկեց հարցը կոնկրետ ձեւակերպել:

“Ամեն դեպքում  մենք շատ դրական քայլեր ենք ձեռնարկել եւ հենց այդ քայլերի համար է, որ մենք մնում ենք ամենազդեցիկ քաղաքական ուժը”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ