06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է. Արտակ Զաքարյան

ՀՀ  Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և կրոնի հիմնադրույթներից: Ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարներն այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության ամբողջ համակարգը:

Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է, նրա ազատ, անվտանգ, բնականոն ու բազմակողմանի զարգացումը: Ազգը կենդանի օրգանիզմ է, պատմաէթնիկական հասկացություն:

Յուրաքանչյուր ազգի գոյապահպանման համար անհրաժեշտ են հետևյալ ազգային գործոնները՝ լեզու, մշակույթ, պատմական հիշողություն, ինքնագիտակցություն, բնավորություն, հոգեբանություն, հոգեկան կերտվածք, նկարագիր, զգացում՝ ազգասիրություն, հայրենասիրություն և հպարտություն, ոգի, ընտանիք, կրոն, ճաշակ, կենցաղ, էթնիկական ավանդույթներ, սովորույթներ և այլն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ