11 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԼՂ հակամարտությունը անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով․ Զայցև

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը մտահոգության տեղիք է տալիս․ ԼՂ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, գրում է ria.ru-ն։

«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ են ընդունել վերջին շրջանում մեր բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրացումը։ Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտությունը, ինչպես և միջազգային ասպարեզում ցանկացած այլ տարաձայնություն, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ, դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»,-նշել է Զայցևը՝ հավելելով, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, այդ թվում ՝ «տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով»: Զայցևը հիշատակել էՌԴ ԱԳՄ Սերգեյ Լավրովի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ վերջին հեռախոսազրույցները։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ