03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանին քննանդատողների խումբ է հավաքվում․ Politik.am

Politik.am-ը գրում է․

«Այսօր հայտնի դարձավ, որ  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացառիկ  հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Լրագրողները ստացել են նախագահի մեկնաբանություններն օրվա ամենաարդիական թեմաների մասին։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան։

Politik.am-ի աղբյուրների տեղեկացմամբ իշխանությունները այսօր կոորդինացնում են խումբ, որի անդամները պետք է նախագահ Քոչարյանի հարցազրույցի հեռարձակվելուց հետո պատասխանեն նրան։ Այդ խմբում ներառված են Ստյոպա Սաֆարյանը, Արման Բաբաջանյանը, Ստեփան Գրիգորյանը, Գագիկ Մելքոնյանը, Արամ Սարգսյանը և մի քանի մանր նախկին ՀՀՇ-ականներ։ Խմբի կորդինացումը դրված է պատգամավոր Արման Բաբաջանյանի վրա։

Ի դեպ մեր տեղեկություններով իշխանամերձ որոշ քաղաքական գործիչներ, ովքեր նախկինում մասնակցել են նման ներկայացումների, այս անգամ հրաժարվել են։ Նրանք պնդել են, որ անլուրջ է նշված անձանց հետ լուրջ քննանդատության արժանացնել երկրորդ նախագահին։ Այս գործիչները նկատել են նաև, որ այլևս էֆեկտիվ չէ Քոչարյանի բովանդակային քննանդատությանը պատասխանել հուզական դաշտում՝ հանրությունն այլևս այդ «կուտը» չի ուտում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ