Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 308 նոր դեպք, մահացել է 6 մարդ
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/07/3475F7E8-1513-4897-AE0A-A8B106E971AB.png)
Հայաստանում հուլիսի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 37 937 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 308-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 27 824 (+467) մարդ, այս պահին բուժվում է 9165-ը (-165)
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 948 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 723 (+4), այլ պատճառներով՝ 225 (+2)։
Մեկ օրում մահացել է 6 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով