01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հանձնարարվել է «քնած» տեղից շարժել գործերը․ «Փաստ»

«ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացները բավականին ակտիվ զարգացումների փուլում են եւ կտրուկ փոփոխությունների են ենթարկվում։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը իրավապահ համապատասխան կառույցներին հանձնարարել է շատ կարճ ժամանակում կոնկրետ քայլեր ձեռնարկել արդեն հարուցված որոշ քրեական գործերի մասով։ 

Խոսքը հատկապես վերաբերում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: 

Այս գործերը, վարչապետի գնահատմամբ, գտնվում են ակնհայտ պասիվ, «քնած» վիճակում, չնայած տեւական ժամանակ է՝ հարուցված են:

Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսքը հատկապես վերաբերում է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց, որոնք, ըստ նախաքննական մարմնի տարածած տարբեր հայտարարությունների, անցնում են մի քանի քրեական գործերով։ 

Թերթի աղբյուրը փոխանցել է նաեւ, որ Փաշինյանի հանձնարարականը մասնավորաբար վերաբերում է Գագիկ Բեգլարյանին, Միհրան Պողոսյանին, Վահագն Հարությունյանին եւ այլոց առնչվող գործերին»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ