05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Փարթին անում անում էիք, գոնե ֆայմեիք Զախարովային էլ հրավիրեիք, որ աչքը Բաքվի «ЖАРА»-յի մեջ չմնար». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ինչպես եւ կռահելի էր, անգամ իրական արտաքին վտանգը չի սթափեցնում այս իշխանություններին, որոնք հանրային համերաշխության միջավայրը կայունացնելու փոխարեն շարունակում են ներքին պառակտումների, քաղաքական հետապնդումների, քաղաքացիների հանդեպ ուժի կիրառման եւ զուգահեռ՝ իրենց ջրիկ կայֆերի եւ մարդկանց աչքերի մեջ նայելով լկտի ստեր արտաբերելու գործելաոճը։
 
Արթուր Դանիելյանին ՀՔԾ-ն անհեթեթ մեղադրանք է առաջադրում։
Նարեկ Սամսոնյանին ԱԱԾ են հրավիրում։
 
Մատղաշ երեխեքին ոստիկանությամբ ցրում են։
 
Իրենք Սեւանի ափին փարթիներին տժժում են ու հետո Մակունցի կատարմամբ բոլորիս դնում ավանակի տեղ։
 
Հ.Գ. Փարթին անում անում էիք, գոնե ֆայմեիք Զախարովային էլ հրավիրեիք, որ աչքը Բաքվի «ЖАРА»-յի մեջ չմնար»։
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ