ՀՀ դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշման հետ. Էդվարդ Նալբանդյան
“Երբ եռանախագահները հայտարարում են, որ պետք զերծ մնալ մաքսիմալիստական հայտարարություններից, Ադրբեջանը հայտարարում է` “առել, առնում և առնելու են ավելի մեծ քանակով զենք”, եռանախագահներն առաջարկում են միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, ամրապնդել հրադադարի ռեժիմը, Ադրբեջանն ասում ` մենք կարիք չունենք ոչ մեխանիզմի ստեծման, ոչ դիպուկահարների դուրս բերման: Այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների մասին լրագրողի հարցին ի պատասխան, նշեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ հավելեց, որ այս ամենը իրականություն է, բայց բանակցություններին այլընտրանք չկա:
ՀՀ արտգործնախարարը շեշտեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքերն` ուղղված հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը համաձայնեց արտգործնախարարի հետ եւ հավելեց.” Ես Բաքվում հանդիպել եմ Ալիեւին եւ իրեն ասել եմ նույն բաները, ինչ ասացի այստեղ` Երեւանում: Այս հարցերը շոշափվեցին: Ես տեսնում եմ խնդիրը, ես տեսնում եմ տարբերությունները, բայց այս քննարկմանը նա մասնակցեց, ես համարում եմ դա բավականաչափ դրական: Հուսով եմ , որ այդ միտումը կշարունակվի եւ հնարավոր այլ նկատառումներին կգերակշռի”:
Հարցին, թե ինչպես է Հայաստանը պատրաստում իր հասարակաությանը խաղաղության, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը ռազմատենչ հայտարարություններ չի անում, չի ասում, որ վերջին 5 տարում 20 անգամ ավելացրել է ռազմական բյուջեն, չի մերժում միջազգային հանրության առաջարկները: ‘’Այսօր ՀՀ դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշման հետ, որը հրապարակվել է բազմիցս եռանախագահող երկրների կողմից”,-ընդգծեց Էդվարդ Նալբանդյանն ու հավելեց որ Հայաստանը մշտապես ողջունել է եռանախագահող երկրների հայտարարությունները եւ պատրաստ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների հիման վրա գնալ խնդրի կարգավորման, ի տարբերության Ադրբեջանի, որը նման պատրաստակամություն չի դրսեւորում եւ Լոս Կաբոսի հայտարարությունից մեկ շաբաթ անց ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ ավելի շատ զենք է գնելու հարցի լուծման համար:
Էդվարդ նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը պոկում է համանախագահների հայտարարության մի դրույթի մի մասը եւ իրմ եկնաբանությամբ ձեւացնում, որ միջազգային հանրությունն այս կարծիքին է: “Միջազգային հանրությունը հստակ կարծքի ունի, որ ուժի կիրառումը չի բերելու հակամարտության խաղաղ լուծման, որ ուժի նոր կիրառումը խստորեն դատապարտվելու է միջազգային հանրության կողմից”,-ընդգծեց ԱԳ նախարարը: Էդվարդ նալբանդյանի խոսքով, սա է պատճառը, որ այսօր Ադրբեջանի հանրային հկարծիքի մեծ մասը տրամադրված է պատերազմի:
“Հայաստանում բացարձակ այլ վիճակ է եւ մեծամասնաությունը խաղաղության կողմնակիցն է”,-շեշտեց ՀՀ արտգործնախարարը: