ԴԱՀԿ ապահովելու նպատակով պիտի բացվի ծառայության արտաբյուջետային հաշիվ
Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց նախագիծը, որով պետք է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովելու նպատակով բացվի ծառայության արտաբյուջետային հաշիվ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց, որ 2014 թվականի հունվարի 8-ից օրենսդրական փոփոխությունների արդյունքում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն են ներկայացվում նաև անբողոքարկելի դարձած վարչական ակտերը և արտաբյուջետային հաշիվ բացելու անհարաժեշտությունը պայմանավորված է այդ աղբյուրներից ստացած գումարը մուտքագրելու համար:
”Նշված կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարների բռնագանձումը կազմակերպելու համար անհրաժեշտ է ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի համար բացել արտաբյուջետային հաշիվ, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ցանկացած վայրից անկանխիկ փոխանցման միջոցով կատարել պարտավորությունը”,- ասաց Մանուկյանը: