14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ընտանեկան բռնության զոհերը

 Ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում բավականին շատ են և չնայած կանայք հիմա ավելի  իրազեկ և պաշտպանված են իրավական դաշտում` դեպքերի թիվը չի նվազում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին  “ Կանանց իրավունքների կենտրոն” ՀԿ իրավաբան Անաիդա Սիմոնյանը և հոգեբան Մարինե Մարտիրոսյանը

“Կանանց իրավունքների կենտրոն’’,-ը սկսել է իր գործնեությունը դեռևս 1997 թվականից: Բանախոսների  փոխանցմամբ` կենտրոնը օգնում է այն կանանց,  որոնք ընտանիքի ներսում ենթարկվում են բռնության:

 Հոգեբանը  կարևորեց իրենց աշխատանքային գործնեության կապ հանդիսացող “Թեժ գիծ” ծառայության դերը:

“Կանայք հիմնականում զահնգահարում են այն դեպքում, երբ գտնվում են արդեն անելանելի դրության մեջ: Հաճախ  լինում են նաև հոգեկան անհավասարակշիռ վիճակում, հաճախ նաև հուզական այնպիսի վիճակում, որ անկարող են լինում բացատրել ապրածը’’,-նշեց Մարտիրոսյանը:

Բանախոսը տեղեկացրեց, որ սկզբում տրվում է  հոգեբանական օգնություն: Նախնական զրույցի ժամանակ հոգեբանը փորձում է ցույց տալ հոգեբանական խորհրդատվություն: Սակայն երբ զգացվում է արդեն իրավաբանական օգնության կարիք ապա իրավաբանն է սկսում գործել:

“Հիմնականում դիմում են այն կանայք, ովքեր ցավոք սրտի  երկար տարիներ ենթարկվել են բռնության: 2013 թվականի վիճակագրության համաձայն` ”Թեժ գիծ” –ը ստացել է  1902զանգ, որից  1363-ը ընտանեկան բռնության:  Ավելի շատ միջին տարիքի կանայք են ենթարկվում բռնության: Շատ քիչ են դեպքերը, երբ տարեց կանայք են դիմում”-վիճակագրություն ներկայացրեց բանախոսը և հավելեց, որ զանգերից բացի եղել են նաև այցելություններ, անցած տարի գրանցվել է   759 այց:  

Իրավաբան Անաիդա Սիմոնյանն էլ խոսեց ցույց տրվող  իրավաբանական օգնության մասին. ”Իրավաբանները անցկացնում են առաջնային խորհրդատվություն, սակայն եթե կինը վճռական է և ցանկանում է դիմել դատարան իրավաբանները ուսումնասիրում են կնոջ ներկայացրած փաստաթղթերը և դիմում դատարան”:

 Սիմոնյանը նշեց, որ կենտրոնի մատուցած բոլոր ծառայությունները անվճար են: Կենտրոնը ֆինանսավորվում է արտասահմանի կողմից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ