Բա որ չկա, ինչո՞ւ եք գրում… Աբրահամյանը ՛՛տոպկեց՛՛
Կառավարութունն այսօրվա նիստում փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի Ադոնց փողոցում Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրում:
Նախագծում նշվում է, որ շենքային համալիրի կառուցման նախագծով բնակարանների դիրքերը փոփոխված են, միայն դեպի բակ նայող բնակարանների քանակը էապես կրճատվել է, ինչի արդյունքում առկա գործակիցների կիրառմամբ 1քմ միջին գինը ողջ շենքի մասով ավելացել է, կազմելով 297,830 դրամ՝ որոշմամբ հռչակված 276,500-ի փոխարեն: Նախագծով նախատեսված տեղակայման դիրքի գործակիցների կիրառմամբ 1քմ միջին գինը կկազմի 276,501 դրամ:
Հարցը ներկայացնելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հարցրեց, թե ինչու է գումարի չափն ավել գրված նախագծում, չէ որ ավելացում չի լինելու: Նախարարն էլ արձագանքեց՝ խմբագրական սխալ է եղել:
”Բա որ չկա, ինչո՞ւ եք գրում, մտածու՞մ եք` չենք կարդում”,-ասաց Հ. Աբրահամյանը: