21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ինչու ազատվեց Վահե Հակոբյանը. վարկածներից մեկը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Սյունիքի մարզպետի պաշտոնից ՀՀԿ-ական Վահե Հակոբյանի անակնկալ հեռացման մասին տարատեսակ լուրեր են շրջանառվում:

“Ինչպես հայտնի է, Վահե Հակոբյանը և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, մշտապես լարված հարաբերություններ ունեին նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ: Ու շատ հաճախ իրականացնում էին քայլեր՝սուբյեկտիվ գործոններով պայմանավորված:

 “Ժողովուրդ”-ին տեղեկություններ հասան, որ Սերժ Սարգսյանին զեկուցվել է, թե ՀՀԿ-ականների հենարանը համարվող Սյունիքը թուլացել է և այնտեղ սկսել են թելադրող դառնալ ԲՀԿ-ականները, ինչը սպասվող ՍԴ փոփոխությունների հանրաքվեի ժամանակ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի: Ու որպեսզի ՀՀԿ-ի դիրքերը վերականգնվեն, այնտեղ պետք է վերադառնա հայտնի Սուրեն Խաչատրյանը: Հիմա Սերժ Սարգսյանը երկմտում է՝ գնալ ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդման ու միաժամանակ վարկաբեկման ճանապարհո՞վ նշանակելով Լիսկային, թե՛ “կրկին փորձել” այլ թեկնածուի՝անորոշ հեռանկարով”,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ