19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ պատմության եւ հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Հանրապետության Նախագահը նախ այցելել է հայ բանասիրության ֆակուլտետ, դիտել հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը ԵՊՀ գլխավոր մասնաշենքում մասնակցել է համալսարանի վերոնշյալ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա եւ արդյունա¬վետ գիտամանկավարժական գործունեության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են ՀՀ պետական պարգեւներով եւ ՀՀ Նախագահի շնորհակալագրերով:

Հանդիսավոր նիստի ժամանակ Հանրապետության Նախագահը հանձնել է պետական պարգեւներն ու շնորհակալագրերը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը շնորհավորել հոբելյանի առթիվ: “Երեւանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կայացման գործում, եւ այս դահլիճում նստածներից շատ-շատերն ու նաեւ ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդում: Շնորհակալ եմ բոլորիդ”,-շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
  

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ