23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թավշյա» հեղափոխության օգուտը․ 7or.am

7or.am-ը գրում է․

«Փողոց դուրս եկած մարդիկ մանիպուլացվեցին։ Հիմա այդ մանիպուլյատորներն անում են այն, ինչը քննադատում էին իշխանության գալուց առաջ։

Խոսում էին թալանից։ Հիմա իրենք են թալանում։ Ընդորում՝ թալանում են և՛ օրինական (պարգևավճար), և՛ անօրինական (ապօրինի բիզնեսներ, այլոց սեփականության զավթում և այլն) տարբերակներով։

Խոսում էին խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով կադրային հարցեր լուծելու դեմ։ Հիմա իրենք են ցեղախմբերով, տնեցիներով, ընկերներով ու քայլածներով պաշտոններ զավթում։

Խոսում էին որակյալ կառավարումից։ Հիմա այնպիսի անորակություն ու ապաշնորհ կառավարում է իրականացվում, որ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի «առաջատարներից» ենք։

Խոսում էին սիրուց ու հանդուրժողականությունից։ Հայաստանը երբեք այսքան պառակտված ու մեր հանրությունն այսքան բզկտված չի եղել, որքան «թավշյա» հեղափոխությունից հետո։

Բայց կա նաև օգուտ այս ամենից։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բացահայտվել է մեր երկրում գործող թուրքական 5–րդ շարասյունը։ Լյուստրացիան տեղի է ունեցել։ Բացահայտվել է գործակալ առ գործակալ, դիշովկա առ դիշովկա, անբարոյականի զավակ առ անբարոյականի զավակ։ Դա տեղի է ունեցել անկախ «թավշիկուսների» կամքից, բայց դա արդեն էական չէ։

Հաջորդ իշխանության ԱԱԾ–ն շատ քիչ անելիք ունի։ Մեր թշնամիների գործակալական ցանցը բացահայտված է, ցուցակը հայտնի է։

Դրական է նաև այն, որ շատերի աչքերն են բացվում և մարդիկ տեսնում են, թե ով ով է։

Օրինակ՝ եթե նախկինում միայն «7 օրն» էր գրում, որ հայ–ռուսական հարաբերությունների դեմ փրփուրը բերանին քարոզող Արման Բաբաջանյանը մեր երկրի թշնամիների շահերն է պաշտպանում, ապա «թավշյա» հեղափոխությունից հետո շատերն են սույն «անկախ» պատգամավորին տալիս այդ գնահատականը։

«Թավշյա» հեղափոխության արդյունքում պայթեցին նաև «քաղաքացիական հասարակության» և «մարդու իրավունքների պաշտպանների» մասին փուչիկները։ Պարզվեց, որ սրանք օտարերկյա գործակալներ են և ոչ մի կապ չունեն ՀՀ շահերի հետ։ Սրանց փոխարեն մեզանում հիմա ձևավորվում են իրական քաղաքացիական հասարակություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանակենտրոն շրջանակներ։

Այնպես որ մի օգուտ Նիկոլ Փաշինյանից, այդուհանդերձ, ունեցանք»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ