Այսօր բացառված է լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել. Սեյրան Օհանյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ այսօր շատերը այցելում են զորամասեր, ինչ-որ բաներ են հայտարարում, սակայն նրանց գործը չի երևում, խոսք է մնում: Ըստ պատգամավորի` այսօր կարելի է մարտական հերթապահություն կրող դիրքապահների համար պայմանների բարելավման վրա ուշադրություն դարձնել:
”Հովանավորներից շատերն են օժանդակում կրթօջախներում լսարանների կամ դպրոցների բարելավմանը, այս նախադեպը, կարծում եմ, հնարավոր է կիրառել մարտական հենակետերում և կացարաններում: Եվ թող ցուցանակներն էլ վկայեն, թե ում շնորհիվ են բարելավվել զինվորի ծառայութան պայմանները”,-ասաց պատգամավորը` հույս հատնելով, որ այս նախաձեռնությանը կաձակցեն գործարարներն ու բարերաները, շարքային քաղաքացիները:
Պատգամավորը հետաքրքրվեց ՊՆ-ից, թե արդյոք հնարավոր է տեխնիկապես կազմակերպել իր այս նախաձեռնությունը: ՊՆ Սեյրան Օհանյանը առաջին հերթին շնորհակալություն հայտնեց հուլիս-օգոստոս ամսին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՊՆ-ին, դիրքապահներին կառավարության ու պատգամավորների աջակացության, սատար կանգնելու ու ոգեշնչելու համար: ”Երկար ժամանակ մենք մարտական հերթապահություն ենք իրականացնում, և ադ խնդիրն ընդհանուր առմամբ բանակային ստորաբաժանումների խնդիր չէ, բաց քանի որ դեռ լիարժեք ապահովված չենք խաղաղության պայմաններով, և դրա շուրջը ընդունված չէ համապատասխան փաստաթուղթ, մենք ամեն դեպքում մեր ողջ ներուժով և ՀՀ-ի սահմաններում, և Արցախում ՀՀ Զինված ուժերի ու Պաշտպանության բանակի ուժերով ապահովում ենք մեր սահմանների պաշտպանությունը”,-շեշտեց նախարարը:
Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են կատարվել հերթապահության ժամանակ անվտանգության, հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողությունների հակազդման, սոցիալ-կենցաղային պամանների բարելավման ուղղությամբ:
”Գտնում եմ, որ լիարժեք աշխատանք է կատարվել պահպանությունից պաշտպանության անցնելու, և հրապարակավ ուզում եմ մեր ժողովրդին հայտնել, որ այսօր բացառված է դասական ոճով լանամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել հատկապես Արցախում, որովհետև մանավանդ հակատանկային զրահատեխնիկայի պայքարի և դիտարկման համակարգերը լիարժեք իրականացված են”:
Ինչ վերաբերում է պատգամավորի աջակցելու առաջարկին, ապա նախարարն ասաց, որ աջակցել անպայման կարելի է, տեխնիկական հարցերը պետք է թողնել ՊՆ-ի վրա, իսկ պատգամավորական ուժերը ավելի լավ է սևեռել նախարարությանն ու զինվորին բարոյապես աջակցելու, մշակութային միջոցառումներ անելու ու սոցիալապաես օգնելու համար: