25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

37 միլիոն դոլար վարկ ԱՄՆ-ից

Ազգային ժողովում Կրթության ոլորտը բարելավող նախագծի քննարկման ժամանակ ԿԳՆ Արմեն Աշոտյանից ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մի օրինագիծ, հետաքրքրվեց, թե ինչու նախագիծը չի քննարվել ԱԺ-ի կրթության հանձնաժողովում: Նշենք, որ նախագծով Հայաստանը Ամերիկայից 37միլիոն դոլար վարկ է վեցնում կրթության ոլորտը բարելավելու նպատակով:  

Աշոտյանն ասաց,թե ինքը չի կարող դա պարզաբանել, քանի որ դա կառավարության լիազորությունների մեջ չի մտնում. ”Ազգային ժողովի նախագահն է որոշում, թե որ նախագիծը պետք է քննարկման դրվի, որը` ոչ”: Նա նշեց, որ վարկային ողջ ընթացքը քննարկվել է ԱԳ նախարարին կից կոմիտեի նիստում, որին անդամ է Ազգային ժողովի կրթության հանձնաժողովի որոշ անդամներ: Արամ Մանուկյանը նաև հետաքրքրվեց, թե ով է կազմել հայտը և ով է զբաղվել հայտի բովանդակությամբ, որով վարկ է վերցվել:

Աշոտյանն ասաց, որ վարկի բովանդակությունը և վարկն ամբողջությամբ տեղավորվում է պետական գերակայությունների շրջանակներում և չկա մի բարեփոխում, որը համապատասխանեցված չլինի Ազգային ժողովի հետ. ”Չկա որևէ գերակա ուղղություն, որը ժամանակին համապատասխանեցված չլինի կրթության և գիտության գլխադասային հանձնաժողովի հետ և չկա ոչ մի ուղղություն, որը համահունչ չլինի Հայաստանի հանրապետության կրթութան և գիտության մասին օրենքի հետ”,- եզրափակեց Աշոտյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ