23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ֆուդ սիթիում» խոստացել են ընդունել Հայաստանից բեռնատարները․ Տողանյան

Մոսկվայում Հայաստանից ներկրված մրգերի առեւտուրը նորմալացվել է, «Ֆուդ սիթիում» խոստացել են ընդունել ժամանող բեռնատարները։ Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Մենք հետեւում ենք «Ֆուդ սիթի»-ում իրավիճակին։ Եթե բեռների սեփականատերերը որոշեն վերադառնալ այնտեղ, մեզ խոստացել են, որ ամեն ինչ նորմալ կլինի։ Երկու մեքենայի հաջողվել է մուտք գործել գիշերը»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ վերադառնում են նորմալ աշխատանքի։ Ընդ որում՝ դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ շրջաններում Հայաստանից ներկրված մրգերի առեւտրի ու մատակարարման խնդիրներ չկան։ «Տեսնենք՝ կցանկանա՞ն արդյոք մարդիկ ժամանել «Ֆուդ սիթի» կամ կընտրեն այլ վայրեր»,-նշել է նա։

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը եւ Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների բաժնի ղեկավար Ալեքսեյ Նեմերյուկը քննարկել են իրավիճակը «Ֆուդ սիթի» պարենային շուկայում հայկական ապրանքների մուտքը չթույլատրելու կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նեմերյուկի խոսքով՝ կիրակի Հայաստանից բեռնատարները մուտք են գործել շուկա եւ խնդիրներ չեն եղել:

«Ես քիչ առաջ դեսպանի հետ եմ խոսել, ոչ մի խնդիր չկա, ծիրաններն ամբողջովին վաճառվել են, իսկ «Ֆուդ սիթի»-ում այսօր երեք բեռնատար է մուտք գործել, նրանք ոչ մի խնդիր չունեն»,-ասել է նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ