14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն․ ԿԳՍՄ նախարար

Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ, մոտավորապես 70 անգամ է խախտվել հրադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ ոչ մեծ տրամաչափի: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը:

Մովսեսի եկեղեցում պսակադրության արարողության է եղել, կյանքը շարունակվում է և մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Համայնքներում լիարժեք վերադարձել են գյուղատնտեսական աշխատանքներին։

Ուսումնասիրություններ են կատարվել շինարարական-վերականգնողական աշխատանքների վայրերում, աշխատանքներն ընթանում են բուռն կերպով: Գնահատման աշխատանքները նույնպես շարունակվում են, շուտով կունենանք վերջնական գնահատական:

Ուսումնասիրվել են քաղպաշտպանության բոլոր օբյեկտները։

‼️Մինչև սեպտեմբերի 1-ը սահմանապահ բոլոր համայնքների դպրոցներում պետք է պատշաճ պատրաստվածություն լինի ապաստարանների տեսանկյունից, որպեսզի ռազմական իրավիճակների սրման կամ հրետակոծության ժամանակ երեխաների անվտանգությունն ամբողջությամբ ապահովված լինի։
Նախատեսվում են նաև ապաստարանային նոր տարածքների ստեղծում դպրոցներում և դպրոցներին կից:

Կրթական հաստատությունների ապաստարանների հարցը դիտարկվում են նաև որպես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ։

Այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները. մի շարք համայնքներում վնասվել են մաակապրեզներ եւ դպրոցներ։ Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմումներ է ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈւՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն տիկին Նազուլեին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ