01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ սենատորները կոչ են արել դադարեցնել Վաշինգտոնի ռազմական աջակցությունը Բաքվին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ, սենատորներ Բոբ Մենենդեսը և Քորի Բուքերը հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:

Սենատորները խոր մտահոգություն են հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ուժի կիրառման առնչությամբ՝ շեշտելով, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ, բանակցային գործընթացի փոխարեն ընտրել է բռնության ճանապարհը: Այդ իսկ պատճառով սենատորները կոչ են արել դադարեցնել ռազմական գործողություններն ու անմիջապես վերսկսել խաղաղ բանակցությունները:

«Բաքվի վերջին գործողությունները միայն բազմապատկել են բռնությունը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ լուծման հասնելուն ուղղված ջանքերին խոչընդոտել եւ ստիպել մեզ կրկին լուրջ հարցեր առաջ քաշել Ադրբեջանի կառավարությանն այժմ մեր կողմից տրամադրվող ռազմական օգնության ծավալների վերաբերյալ»,- ընդգծել են սենատորները:

Նրանք շեշտել են, որ ԱՄՆ-ի համանախագահությամբ ընթացող բանակցությունները տապալող ռեժիմին 120 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելն աբսուրդ է:

«Կոչ ենք անում Թրամփի վարչակարգին անմիջապես դադարեցնել այդ աջակցությունն ու լիարժեք հարգել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը»,- նշված է սենատորների տարածած համատեղ հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ