21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջեւ. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության
խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հույն գործընկերոջը նախօրեին Հայոց 
ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին կողմ քվեարկելու համար: Նա Հունաստան-
Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարին խնդրել է իր ողջույններն ու երախտիքի խոսքը փոխանցել օրինագծին կողմ քվեարկած մյուս խորհրդարանականներին եւս:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում հույն պատգամավորների 
քայլը՝ այն որակելով ծառայություն ոչ միայն հայ եւ հույն ժողովուրդներին, այլեւ ողջ մարդկությանն ու քաղաքակրթությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջեւ:

Ապոստոլոս Կակլամանիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ 
Շարմազանովին ջերմ խոսքերի համար: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս սատարել հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ