29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ՎԵՏՕ»-ի անդամները ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի սպանված ոստիկանների հուշաքարի մոտ (Տեսանյութ)

«ՎԵՏՕ» նախաձեռնության անդմաները, նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանի գլխավորությամբ, այսօր ծաղիկներ են խոնարհել ՊՊԾ գնդի սպանված ոստիկանների հուշաքարի մոտ:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան գրավել և երկու շաբաթ իր վերահսկողության տակ էր պահել ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել էր երեք ոստիկան՝ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը: Զինված խմբի անդամները հուլիսի 31-ին հանձնվել էին իրավապահներին:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործով ավելի քան 60 մարդ էր անցնում։ Նրանցից 30-ը մեղադրվում էին ՊՊԾ գունդը գրավելու, իսկ 2-ը՝ զինված խմբին օժանդակելու մեջ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է ոստիկանական տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։

Խմբի երկու անդամ մեղադրվում է ոստիկանների սպանության մեջ: «Սասնա ծռեր»-ի անդամները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ