Պետք էր ոչ թե զանգահարել, այլ հանդիպել
Ազգային ժողովի նիստում վարման կարգով ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ երբ երեկ բաժանվել է ՀԿ-ների ցուցակ, որոնց հետ իբր թե քննարկվել է ”Շրջակա միջավայրի վրա ազդեցության” ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` իրենք զանգահարել են բոլոր ՀԿ-ներին մեկ առ մեկ և նրանցից ոչ մեկի հետ փոփոխությունը չի քննարկվել: ”Եթե քննարկված չլիներ իրենք կդիմեին ԱԺ, պետք էր ոչ թե զանգահարել, այլ հանդիպել”,-նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: