29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ողջ աշխարհում ինքնասպանությունները երիտասարդանում են

”Չնայած նրան, որ մեր հանրապետությունում մտահոգիչ չի ինքնասպանությունների թիվը, բայց պետք է լրջորեն մտածենք ինքնասպանությունների վերացման մասին։ Ամեն քառասուն վայրկյանը մեկ լինում է ինքնասպանության մեկ դեպք”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ գլխավոր հոգեբուժ, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը։

Նրա խոսքով մտահոգիչ է ամբողջ աշխարհի համար այն, որ ինքնասպանությունները երիտասարդանում են ․ ”19-20 տարեկանների դեպքում ինքասպանությունները երկրորդ տեղն են գրավում”։

 Թորոսյանը տեղեկացրեց, որ տարբեր երկրներում ինքասպանության դիմում եմ տարբեր միջոցներով՝ ԱՄՆ-ում՝ հրազենով, գյուղական վայրերում թունաքիմիկատներ են օգտագործում։

Վիճակագրությունը ցույց է  տալիս, որ ինքնասպանություն կոչվող երևույթի դեմ բավականին դժվար է պայքարելը: Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը մարդը դեռևս էվոլյուցիայի ընթացքում առաջին քայլը, որն արել է` ինքնասպանությունն էր:

”Ինքնասպանության երևույթը կենդանական աշխարհում էլ կա: Չեմ ուզում սակայն օրինակներ բերել: Պատմության ընթացքում ինքնասպանությունները եղել են տարբեր ձևերի մեջ` ծիսական բնույթի ինքնասպանություններ, ավանդույթների հետ կապվող ինքնասպանություններ: Ժամանակի ընթացքում և դրդող հանգամանքները և մեթոդները փոխվել են”,-նշեց Վարդանյանը:

Բանախոսի դիտարկմամբ աշխարհի շատ երկրներ են փորձել այս խնդրին պատասխան տալ.”Այնքան, որ սեպտեմբերի 10-ը հռչակվեց ինքնասպանությունների կանխարգելման օր և դրանից հետո միայն  տարվա այդ օրը սկսեցի ուշադրություն դարձնել այդ երևույթի վրա: Մինչդեռ ինքնասպանությունների կանխարգելման մասին պետք է ամեն օր մտածել’’,-հավելեց Կարո Վարդանյանը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ