23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

2008-ից ի վեր ամենամեծ բախումն է hայ-ադրբեջանական սահմանին. Սեյրան Օհանյան․ News.am

News.am-ը գրում է․ «Հայաստանի  հյուսիսարևելյան սահմանի՝ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները 2008–ից ի վեր ամենամեծ անմիջական ռազմական բախումն է հայ–ադրբեջանական սահմանին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ նկարագրելով հուլիսի 12–ին սկսված ռազմական գործողությունների ուժգնությունը։

«Սա 2008–ից ի վեր ամենամեծ անմիջական բախումն է, իսկ հրետանային խոցման տեսանկյունից դեռ 2016–ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախում, հրետակոծություններ են եղել նաև Հայաստանի հետ սահմանին։ Այս ժամանակահատվածում Տավուշի հետ սահմանի ողջ երկայնքով շատ ավելի մեծ քանակի արկեր են բաց թողնվել, քան այս օրերի հրետակոծության ժամանակ»,– ասաց Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի կողմից Ադրբեջանի ԶՈւ–ին պատկանող իսրայելական արտադրության «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցմանը, Օհանյանը հայտնեց, որ այդ անօդաչուն իր չափերով 5-6 անգամ գերազանցում է սովորական հարվածային անօդաչուներին։ Օհանյանը նաև տեղեկացրեց, որ ՀՀ զինված ուժերը հակառակորդի ԱԹՍ–ն խոցել են դյուրակիր զենիթահրթիռային համալիրի և հրաձգային զենքի կենտրոնացված կրակի միջոցով։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից հայ-ադրբեջանական հակամարտությունը մտավ լարվածության նոր փուլ. ադրբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու անհաջող փորձերից հետո ակտիվացրեց հրետակոծություններն ու հարվածային ԱԹՍ-ների կիրառումը Հայաստանի   հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ՝ տալով մեկ տասնյակից ավելի  կորուստներ` այդ թվում բարձրաստիճան սպաների (գեներալ-մայոր, գնդապետ և այլն)։ Ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմից զոհվել է չորս զինծառայողներ, որոնցից երկուսը՝ ժամկետայիններ։ Հայ–ադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողություններին արձագանքել են ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը։ 
ՀԱՊԿ-ը մտահոգվածություն է հայտնել և երկու երկրներին կրակի դադարեցման կոչ է արել։ Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ զսպվածության կոչ արել, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր կատարել։

Ավելի վաղ սահմանային լարվածության անդրադարձել էին  Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Ռուսաստանի, Թուրքիայի ԱԳՆ-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ