23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էլի արտասանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներից մեկի տեսանյութն է տարածել, որտեղ արտասանում է Հովհյաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը:

Մինչ արտասանելը նա նշել է. «Ես միշտ զարմացել եմ հետեւյալի վրա. 1915 թվականին Հովհաննես Թումանյանը գրել է «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը: Ինձ թվում է, որ այդ բանաստեղծության վերջում Թումանյանը գրել է մեր մասին, այսօրվա մասին: Դա գրվել է 1915-ին, երբ Հայոց ցեղասպանությունն իր գագաթնակետին էր, մեր ժողովրդի համար ամենածանր ժամանակահատվածում»:

«Վաղուց թեեւ իմ հայացքը Անհայտին է ու հեռվում

Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝

Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,

Ե՛վ գյուղերից, եւ՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար, Զարկվա՜ծ հայրենիք, Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,

Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,

Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,

Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,

Որ դարձըրին քեզ մըշտական սեւ ու սուգի մի հովիտ,

Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ, Ողբի՜ հայրենիք, Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.

Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին― Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ