06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՊԿ արտահերթ նիստում կքննարկվի հայ֊ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայ֊ադրբեջանական սահմանին հուլիսի 12֊ին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցած ռազմական բախումների պատճառով իրադրության սրմամբ պայմանավորված՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ հուլիսի 13֊ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ կկայանա։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական էջը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Նա մանրամասն տեղեկատվություն է տրամադրել հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ