23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյան, դու այս սցենարի մասին ի՞նչ ես մտածում». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի սուսիկ-փուսիկներ, ո՞ւր եք, ՀԱՊԿ անդամ պետության սահմաններին ազերին կրակում է, ձգտելով լայնածավալի, ո՞ւր է ՀԱՊԿ-ը, միջազգային այլ կառույցներ, ժողովուրդներին «խաղաղության» նախապատրաստող ստահակներ, բա ո՞ւր եք, բա ինչո՞ւ Նիկոլ, չես վերցնում ու զանգում քո «կիրթ» բարեկամին, ում հետ, քո ասելով, ուղիղ կապի մեջ ես կամ՝ եղել ես, բա զանգի մի հատ դուխովդ վախեցրու․․․

Բա երբ մեր հաղթանակած բանակի հրամանատարներին ձգտում ես տանել դատարաններ, հեչ մտքովդ էս հնարավոր զարգացումները չեն անցնո՞ւմ,բա քո «դուխով» էս, գիշերային հարձակման մասին ինչու մի հատ չլայվվեցվիր, իբր տեսանյութ էիր դրել, ամոթ․․․

Ի՞նչ ես պայմանավորվել, ասա, ի՞նչ ես խոստացել, ասա, ես որպես ՀՀ քաղաքացի ունե՞մ իրավունք կապ տեսնել որդուդ զորացրվելու եւ այս հարձակման միջեւ, հարցնում եմ, ունե՞մ իրավունք․․․Բա մի «նվիրյալ» պարգեւատրվողներիդ «զորքը» հավաքի , մի հատ դրոշակ վերցրու ու Ալենիդ հետ ու գնացեք Տավուշ, գնացեք ՀՀ հպարտ քաղաքացիների կողքին կանգնեք, ձեր կրծքով փակեք թնդանոթների բերանը…

Ասա, Նիկոլ Փաշինյան, դու այս սցենարի մասին ի՞նչ ես մտածում․․․

Կա՞ լայնածավալ պատերազմի ռեալ վտանգ․․․Ես տեսնում եմ, որ կա, բա դու ի՞նչ ես մտածում․․․Չեմ զարմանա, հեչ չեմ զարմանա, որ երկու ժամից լայվոտվես եւ կրկին խոսես դիմակներից, կամ գնաս դիմակ չդրած զինվորներին տուգանելու, այ «մատերիալ»…
Բոլոր միջազգային կառույցների հետ տարիների արժանապատիվ, լուրջ հարաբերությունները զրոյացրեցիր, այ տղա․․․»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ