25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շոկային բացահայտում Հիսուս Քրիստոսի հարության վերաբերյալ

Մենք բոլորս մտածում ենք, թե ինչ է լինում մահվանից հետո: Երբ մեր մտերիներից մեկը մահանում է, մենք մտածում ենք, թե արդյոք երբեւէ կրկին կմիավորվե՞նք, թե մահվանից հետո ամեն ինչ վերջանում է: 

Հիսուսը սովորեցնում էր, որ կյանքը ֆիզիկական մահվանից հետո չի ավարտվում:

“Ես վերակենդանացումն ու կյանքն եմ, ով հավատում է ինձ, մահվանից հետո էլ կապրի”: Ականատեսները եւս պատմում էին, որ Հիսուսը հաղթեց մահվանը` վերակենդանանալով: Հենց հարության երեւույթն է քրիստոնյաներին հույս տալիս գրեթե 2 000 տարի շարունակ: 

Քրիստոսի աշակերտները գրում էին, որ նա մահանալուց եւ թաղվելուց հետո կենդանի հայտնվել է: Նրանք հավատացնում էին, որ ոչ միայն տեսել են նրան, այլեւ նրա հետ հաց են կիսել, դիպել նրան եւ միասին 40 օր են անցկացրել: 

Արդյոք սա հորինված պատմություն է, թե իրականություն: Այս հարցի պատասխանը փորձել են գտնել հազարավոր գիտնականներ: Նրանցից շատ շատերը բազմաթիվ գիտական աշխատանքներ են գրել` փորձելով հերքել վերակենդանացումը: Նրանցից, օրինակ, Ջոշ Մակդաուելը ավելի քան 700 ժամ է անցկացրել` վերակենդանացման փաստը բացահայտելու համար: Նա գրել է.

՛՛Ես եկա այն եզրահանգման, որ Հիսուս Քրիստոսի վերակենդանացումը կամ ամենաանսիրտ ու չար սուտն է, որ փաթաթել են մարդկության վզին, կամ մարդկության պատմության ամենաֆանտաստիկ փաստը՛՛: 

Եվ այսպես` Քրիստոսի վերակենդանացումը ֆանտաստիկ փաստ է, թե չար միֆ: Հետազոտողները հինգ հնարավոր տարբերակ են առաջ քաշել, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրվել է: Դրանք են` 

  1. Հիսուս Քրիստոսն իրականում չի մահացել խաչի վրա:
  2. ՛՛Վերակենդանացումը՛՛ նախապես համաձայնեցված էր:
  3. Քրիստոսի աշակերտները հալուցինացիաներ են ունեցել:
  4. Վերակենդանացման պատմությունը լեգենդ է:
  5. Վերակենդանացումն իրոք տեղի է ունեցել: 

Մասնագետները, գիտնականները մանրամասն վերլուծությունների են ենթարկել բոլոր հինգ տարբերակները: Ի վերջո գիտնական Մորիսոնը նման եզրահանգում է արել` հերքվել է լեգենդը, հալուցինացիաների փաստը: Մորիսոնը, բազմաթիվ ուսումնասիրություններ անելով, անսպասելի եզրահանգման է եկել` սկեպտիկը վերածվել է հավատացյալի, ուսումնասիրողն իսկապես եզրակացրել է, որ վերակենդանացում իրականում տեղի է ունեցել:

Գիտնականն այս թեմայով նոր գիրք է գրել` ՛՛Գիրք, որը չէր ցանկանում գրվել՛՛ անվանումով, որտեղ ներկայացելով իր բոլոր ուսումնասիրությունները` նա համոզմունք է հայտնել, որ Հիսուս Քրիստոսն իսկապես հարություն է առել : 

Հարկ է նշել, որ այս գիտնականը միակը չէ, ով չհավատալով վերակենդանացման փաստին` ուսումնասիրություններ է սկսել եւ ի վերջո եկել համոզման, որ Քրիստոսի վերակենդանացումն իրականություն է: 

Աղբյուր` y-jesus.org

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ