ԲՀԿ-ը հանրային քննարկումներ է սկսում
_1410255341.jpg)
”Առաջիկայում ԲՀԿ-ն, կարծում եմ, մեզ կմիանան նաև քառյակի այն գործընկերներն, ովքեր դեմ են այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելուն, հրպարակային հանդիպումներ կունենանք ժողովրդի հետ թե’ Երևանում, թե’ մարզերում”- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետին, թե սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը որևէ հակափաստարկ չեն բերում, միայն նշում են, որ ժամանակը չէ:
”Բնականաբար, կլսեք նաև հանրության տեսակետը, արդյոք այսօր հանրության օրակարգում նման հարց կա, թե ոչ, արդյոք այսօր մարդկությանը հետաքրքրում է սահմանադրական փոփոխությունը, թե օրինակ արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը և մեր հիմնավորումները կետ-առ-կետ կներկայացնենք”, – նշեց Զոհրաբյանը: Պատգամավորը նկատեց` ԲՀԿ-ն երբևէ դեմ չի եղել որևէ բարեփոխման, փոփոխության:
”Սակայն մենք գտնում ենք, որ մեր երկրի թիվ մեկ օրակարգում այդ խնդիրը չկա: Գործող Սահմանադրությունը միանշանակ տալիս է ճիշտ օրենքը կիրառելու դեպքում բոլոր հնարավորությունները՝ կառուցել ժողովրդավարական երկիր, ունենալու իշխանության իրական հակակշիռներ, տալիս է հնարավորություն՝ չունենալու աշխարհում ամենակոռումպացված արդարադատության համակարգերից մեկը, ուստի , այո մենք գտնում ենք, որ ցանկացած փոփոխություն պետք է արվի ճիշտ ժամանակին և ճիշտ իրադրության մեջ, այլապես ոչ ճիշտ ընտրված ժամանակը, եթե չկա կոնսեսուս քաղաքական ուժերի միջև, կարող է բերել շատ ավելի հակառակ էֆեկտ”, – շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Տեսակետ է հնչում, որ նախագահը փորձելու է համոզել քաղաքական ուժերին, արդոք դա կհաջողվի ԲՀԿ-ի դեպքում հարցին, ԲՀԿ խմբակցութան քարտուղարը պատասխանեց. ”Մենք մեր հստակ դիրքորոշումն ունենք: Չեմ կարծում, որ համոզել կամ չհամոզելու խնդիր կա այստեղ, քանի որ սա բավական լուրջ խնդիր է. յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտիվացիան ու հստակ դիրքորոշումը”: