23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ավտոերթ՝ իշխանության գործելաոճի դեմ

Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, թաքնվելով արտակարգ դրության հետեւում, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը։

Հայտարարության մեջ ասվում է.

«Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, թաքնվելով արտակարգ դրության հետեւում, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը։

Իշխող քաղաքական ուժը, վերջին 4 ամիսների ընթացքում օգտվելով հանրային դիմադրության պարտադրված ապօրինի բացակայությունից, բացահայտ կերպով սպասարկում է հակապետական, ապազգային օրակարգ՝ պայքարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, վավերացնում է մանկահասակ երեխաների շրջանում այլասերություն տարածող տարատեսակ կոնվենցիաներ, ուսումնական ծրագրերից հետեւողականորեն հեռացնում է հայագիտական առարկաները՝ փոխարենը ներմուծելով սեռական դաստիարակության ծրագրեր, անձնական պաշտպանության տակ է առնում տրանս պոռնիկներին, հովանավորում նրանց անխոչընդոտ գործունեությունը։

Ս.թ. հուլիսի 13-ին կառավարությունը պատրաստվում է հերթական անգամ ապօրինի երկարացնել արտակարգ դրությունը՝ սահմանափակելով հավաքների ազատությունը։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այդ կապակցությամբ իր մեքենայով կիրականացնի միայնակ ակցիա՝ Խոր Վիրապից դեպի Երեւան, որը որեւէ կերպ չի հակասում պարետատան որոշումներին եւ սահմանափակումներին։

Ակցիան կմեկնարկի հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին Խոր Վիրապ վանական համալիրից, որտեղ 14 տարի ճգնելուց հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեության լույսը բերեց Հայոց աշխարհին։

Բոլոր այն մարդիկ, հասարակական եւ քաղաքական ուժերը, որոնք եւս մտահոգ են իշխանության ապօրինի գործելաոճով եւ երկրում ստեղծված իրավիճակով, կարող են միանալ ավտոերթին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ