23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չհոգնեցի՞ք սուտ ասելուց․ «Հրապարակ»

«Շատ քիչ մարդիկ են կարողանում դեպքերն ու իրադարձությունները մի շղթայի մեջ տեսնել, դրանց պատճառահետեւանքային կապերը հայտնաբերել։ Առաջին հայացքից թվում է՝ ի՞նչ կապ կարող է լինել իշխանությունների գործողությունների եւ ռումբի կեղծ ահազանգերի միջեւ։ Իսկ երեկ միանգամից երկու նման ահազանգ եղավ՝ երկու առեւտրի կենտրոններից, մարդկանց տեղահանեցին, ԱԻՆ-ը գործողություններ իրականացրեց։

Ռումբերը չգտան, բայց տագնապը մնաց։ Կամ՝ ինչքանո՞վ են իրար հետ կապված Սահմանադրական դատարանի այսօր նշանակված նիստը, որը քվորումի բացակայության պատճառով չի կայանալու, եւ ընդդիմադիր դաշտում ընթացող պրոցեսները։ Բայց երկրում ինչ- որ մեծ անհանգստություն եւ լարում կա, անկառավարելի ու անհեռանկար իրավիճակ, եւ այս պարագայում անգամ իշխանական բարձր մակարդակներից հնչող հավաստիացումներն ու ստերը պաշտպանվածության, ապահովության զգացում չեն առաջացնում։ Ասենք, մտածելու փոքր-ինչ ունակություն ունեցող մարդը կհասկանա, որ Արսեն Թորոսյանի խոսքերը պարզ սուտ են, երբ նա ասում է․ «Սովորաբար նման համավարակները տարածվում են պայթյունաձեւ, բայց մենք նման իրավիճակ չունենք․․․», կամ՝ լավ է, որ թեստերի միայն 30 տոկոսն է դրական արդյունք տալիս։ Սրանք ընդամենը պետական կառավարման համակարգի ապաշնորհությունը ծածկելու միջոց են։ Մենք էլ կարող ենք հետեւել թվերին, համեմատություններ անել այլ երկրների հետ, եւ երբ մեր իշխանավորները 3 անգամ ավելի բնակչություն ունեցող Իսրայելի հիվանդացության թիվը համեմատում են 3 միլիոնանոց Հայաստանի հետ, ակնհայտ է դառնում սուտը։

Կամ երբ ասում են՝ Իսպանիան նորից փակում է սահմանները, ստում են, որովհետեւ Իսպանիան սահմանը փակում է Հայաստանի նման մի քանի երկրի համար, որոնց չի հաջողվում հաղթահարել համավարակը»։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ