23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

1995թ․ հանրաքվեն և ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՏՈՆԸ-2

Այն որ քաղաքական, պետական գործիչները ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում, մեղմ ասած ճշմարտախոս և անկեղծ չեն եղել, կարծում եմ անվիճելի է։ Նրանք կամ անընդհատ ստել են, կամ առավել պարկեշտները՝ հաճախ լռել, չստելու համար։
Պատահական չէ, որ քաղաքականությունը համարվում է նաև հնարավորինի արվեստ։

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «ցնցող» հայտարարությունն արեց, առ այն, որ ստախոս քաղաքական գործիչներն այլևս Հայաստանում տեղ չունեն։Չանդրադառնամ Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած հակասական հայտարարություններին, խոստումներին, և ընդդիմադիր -իշխանություն, և իշխանություն-իշխանություն ժամանակների հետ։ Ողղակի ծավալը հսկայական կլինի։Թերևս նա գերազանցել կամ գերազանցում է նախորդ բոլոր գործիչների ռեկորդները։
Ի դեպ, ի տարբերություն քաղաքականությանը, հասարակական գործունեությունը բնորոշվում է , որպես անհանարինի արվեստ։

Այդ իսկ պատճառով հարցս ուղղում եմ, ոչ թե, կամ ոչ այնքան Հայաստանի քաղաքական , այլ հասարակական գործիչներին, նաև իրենց քաղաքացի համարողներին։
Հարգելիներս, ի՞նչ եք կարծում 1995թ․հուլիսի 5-ին անցկացված սահմանադրական հանրաքվեն և զուգահեռ անցկացված խորհրդարանական ընտրությունները կեղծվե՞լ են, լեգիտի՞մ էին, թե՞ ոչ։ Եթե ոչ, արդյոք, դրանց հեղինակները գոնե բարոյական պատասխանատվություն պե՞տք է կրեն, թե՞ ոչ։
Կարող եք պատասխանել ոչ թե իմ , այլ ձեր էջերում, առանց ուղղակիորեն ինձ հղում անելու»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ