20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ. Հրայր Թովմասյան

ՀՀ գործող սահմանադրությամբ սահմադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Ես արձանագրում եմ փաստ, որ ՀՀ ՍԴ-ն նման նախագիծ չի քննարկել։ Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար, որպես իրավաբան, ամոթի զգացողություն ունեմ» – ասաց Հրայր Թովմասյանը: 

Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակներում ներպետական համակարգում անձը չունի դատական պաշտպանության իրավունք։

Թովմասյանն ասաց, թե չի ծանոթացել նախօրեին ԱԺ-ի ընդունած նախագծին և ՍԴ-ն այդ փաստաթուղթը չի ստացել։

Հիշեցնենք՝ խորհրդարանը երեկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Նախագծով փոփոխությունների են ենթարկվում Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարմանը վերաբերող հոդվածները։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ