Մրցակցություն չկա համանախագահողների միջև. ֆրանսիացի պատգամավոր
”Մենք հավատարիմ ենք մնում Ֆրանսիայի նախագահի որդեգրած արժեքներին, որով կարևորություն է տրվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, նաև մենք հույս ենք հայտնում, որ կամբողջանա այն օրենքը, որով քրեականորեն կհետապնդվի յուրաքանչյուր ոք, ով կխտի հայոց ցեղասպանության փաստը”,-այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին ասաց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուին, ում գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է: ”Մենք նաև մեր աջակցությունն ենք հայտնում մեր նախագահի նախաձեռնություններին, ով վերջերս էր այցելել Հայաստան և նախանշվում են նոր համագործակցության եզրեր տարբեր բնագավառներում”,-նկատեց նա:
Անդրադառնալով ԼՂՀ-ի խնդրին` նա նշեց, որ Ֆրանսիան աջակցում է նախագահի դիրքորոշմանը, ով Մինսկի խմբում համանախագահ է, որի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, չնայած, որ վերջին շրջանում շատ են սարդրանքները: ”Ես խոսել եմ Կարեն Պետրոսյանի մահվան մասին, և այն, ինչ այսօր տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ: Եթե ես դատողություններ անեմ դիվանագիտական որևէ գործընթացի մասին, ապա վստահ կարող եմ ասել, որ ես չպետք է ականջալուր լինեմ ադրբեջանական կողմի կարծիքին: Ես կարծում եմ, որ մրցակցություն չկա համանախագահողների միջև և անհրաժեշտ է, որ նրանք ավելի շատ նախաձեռնություններով հանդես գան”: Վերջինս շեշտեց` Ֆրանսիան առանձնահատուկ տեղ ունի ԼՂՀ բանակցային գործընթացի կարգավորման մեջ և չի պատրաստվում իր տեղը զիջել այլ պետության:
Ըստ նրա` հարկավոր է դադարեցնել բոլոր տեսակի նախաձեռնությունները, որոնք խանգարում են Ցեղասպանության փաստը ժխտելը քրեականացնող օրինագծերը: ”Քաղաքական խնդիր այստեղ չկա, և բոլորն են միակարծիք, որ անհրաժեշտ է քրեական հետապնդում իրականացնել, այս դիրքորոշումն ունի ն նաև Ֆրանսիայի նախագահը: Հարցը իրավական հարթության վրա է մնացել: Այսօր միակ խնդիրը, որ մենք ունենք, այն է` ունենալ այնպիսի մի նախագիծ, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտող փաստը չի խոչընդոտի ազատ արտահայտվելու իրավունքին”,-եզրափակեց պատգամավորը:
լուսանկարը` Panorama.am-ի