19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Դաշնակցության հետ կոալիցիան հնարավոր է, բայց ՀՀԿ-ին պետք չէ

“Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հնարավոր է համարում, որ ՀՅԴ-ը դուրս գա քառյակից և կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ: Նշենք, որ սահմանադրական բարեփոխումներին քառյակից կողմ է միայն “Դաշնակցությունը”, և այժմ լուրեր են շրջանառվում, որ Կառավարությունում պորտֆելներ են առաջարկվում դաշնակցականներին: “Կոալիցիան հնարավոր է, ավելին դժվար էլ չէ, բայց դա ՀՀԿ-ին պետք չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Վերջինս նշեց, որ եթե որոշ մկրտումներից ելնելով` ՀՀԿ-ը սովորության համաձայն, դրական երևալու կամ մի այլ բանի համար որոշի, որ պետք է կրկին իշխող կոալիցիա լինի, անպայման դա կլինի: “ՀՀԿ-ն անհրաժեշտություն չունի, ինչո՞ւ պիտի կոալիցիա կազմի, եթե մեծամասնություն են Ազգային ժողովում: Քաղաքականության մեջ ինչ-որ բաներ չեն անում, քանի որ դա ցանկանում են, այլ անում են, քանի որ դրա անհրաժեշտության կարիք կա”,-նկատեց նա:

Իսկանդարյանը հավելեց, որ նման փորձ արդեն կա: “Երբ ՀՀԿ-ը ցանկացավ, “Օրինաց երկիրն” ընդգրկվեց կոալիցիայում, հետո ցանկացան հանել, հանեցին”,-եզրափակեց քաղաքագետը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ