18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Էս ո՞վա, էս դուրսպրծուկը” /վիդեո/

Այսօր ՀՀ գործադիր մարմնի շենքի մոտ հերթական անգամ իրենց բողոքի ձայնը բարձրացրին նաիրիտցիները: Նրանք կառավարությունից պահանջում են՝ վճարել իրենց 18 ամսվա աշխատավարձերը: Նաիրիտցիներին միացել էր նաև ՛՛Նոր քաղաքական մշակույթ՛՛ կուսակցության ղեկավար Անի Զախարյանը:

Ակցիայի մասնակիցները չհանդուրժեցին սակայն Անի Զախարյանի ներկայությունը: Նրանք պահանջում էին, որ նա հեռանա իրենց կողքից:

“Էս դուրսպրծուկն ովա՞, որ միանա մեզ ”,-վրդոված գոռում էր մի կին:

“Երբեք չեմ վախենալու սադրիչներից, պրովակատորներից, որոնք գիտեն որ չեմ վախենում, բայց հատուկ հանրահավաքների ժամանակ հայտնվում են մեկ-երկուսը , որպիսի ժողովրդի մեջ տպավորություն ստեղծվի, թե իբր Անի Զախարյանին հակաազդեցություն կա, ոչ…”,-բարձրախոսով հայտարարեց Անի Զախարյանը:

Մինչդեռ նաիրիտցիներից մի քանի հոգի չէին հանգստանում.”Շատ սիրունա, շատ….սաղ լրատվություները հավաքելա շուրջը”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ