30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անիմաստ փողեր ենք տալիս. վարչապետ

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց, որով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի տնօրինության 66 000 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով Վ.Վաղարշյան 24 հասցեում գտնվող տարածքը հետ է վերցվում “Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան” հ.21 հիմնական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 15 /տասնհինգ/ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում “Պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջին”:

Վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ հիմնադրամը պարտավոր է նշված տարածքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման և մասնագիտական անհրաժեշտ գույքով ապահովելու համար 3 տարվա ընթացքում կատարել 11 մլն. ՀՀ դրամի ներդրումներ: Զեկուցումից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե նման  պայմանագրերի ու պարտավորությունների որքան տոկոսն է կատարվել: “Ես տեղեկատվություն ունեմ, որ վերցնում են պարտավորություններ ու չեն էլ կատարում, հետո բերում են ու ժամկետները երկարացնում”,-ասաց նա` հանձնարարելով Սահակյանին, որ  տեղեկանք պատրաստի ու ներկայացնի պարտավորությունների կատարման վերաբերյալ:

Կառավարության հաջորդ որոշմամբ`  Հանրապետության 47 հասցեում գտնվող հողամասը հետ վերցնել Ռամկավար ազա­տական կուսակցությունից: Տարածքը տրվել է կուսակցությանը պայմանով, որ կուսակցությունը 18 ամիսների ընթացքում պետք է կատարի 800000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որից 400000 ԱՄՆ դոլարին համարժեքը պայմանագրի կնքումից հետո 9 ամիսների ընթացքում, իսկ մյուս մասը հաջորդ 9 ամիսների ընթացքում: Սակայն քանի որ կուսակցությունը չի վճարել, այս որոշումը չեղյալ է հայտարարվել: Որոշումն ընդունելուց հետո վարչապետը նկատեց. “Բազմաթիվ գերատեսչություններ ունենք, որ վարձակալել են տարածքներ ու չեն օգտագործում ու անիմաստ փողեր ենք տալիս բյուջեից, այս տարածքներն իրենց տանք, ոչ թե մտածենք օտարելու մասին”,-ասաց Հ. Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ