18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանը չի գա Հայաստան. թուրքագետ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ասել է, որ դրանից հետո այդ երկրում էական ոչինչ չի փոխվել.

“Ղեկավար Էրդողանը մնացել է ղեկավար, օգնական Դավութօղլուն մնացել է Դավութօղլու: Այն քաղաքական ուժը, որ եղել է Թուրքիայում, պահպանվելու է”,- ասել է նա:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-ամյակին Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու մասին, թուրքագետը նշել է, որ դա հետաքրքիր քայլ էր, յուրահատկություն մտցրեց իրավիճակում:

“Մենք եւս մեկ անգամ ցույց տվեցինք, որ նախաձեռնող ենք: Գնդակը մեր դաշտում չենք պահում, եւ, ի պատասխան Թուրքիայի վատ դիրքորոշման, պատրաստ ենք հարաբերություններ սկսել: Այսօր ԱԳՆ-ն ցույց տվեց, որ նախաձեռնող է”,- ասաց նա:

Այնուամենայնիվ թուրքագետը կարծում է, որ Էրդողանը չի գա Հայաստան, որպեսզի չկորցնի ազգայնականների ձայները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ