Հայաստանի հավաքականը կորցրեց հնարավորությունը
Երեկ Հայաստանի ազգային հավաքականը Լատվիայի դեմ արտագնա խաղում պարտվեց 2-0 հաշվով: Մրցակցի կազմում դուբլ գրանցեց Վալերի Շաբալան՝ 16-րդ և 75-րդ րոպեներին գրավելով մեր հավաքականի դարպասը:
Մեր ընտրանին խաղի ընթացաքում ուներ դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն չկարողացավ իրացնել գոլային պահերը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` լատվիացիների հաղթանակով 2:0 հաշվով:
Չմոռանանք, որ սա ընկերական հանդիպում էր և փորձնական էր Դանիայի հետ կայանալիք հանդիպումից առաջ: