Վարչապետ, իջիր /վիդեո/
Կառավարության շենքի դիմաց այս պահին հավաքվել են “Նաիրիտ”-ի աշխատակիցները: Նրանք Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ ընդամենը պահանջում են իրենց աշխատավարձերը: Նրանց խոսքով, 18 ամսվա աշխատավարձից միայն մեկ ամիս են ստացել: Բողոքավորներին լսեց կառավարության նամակների եւ դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինիս պատասխանը, սակայն չգոհացրեց: ՛՛Վարչապետ իջիր՛՛,-վանկարկում են հավաքվածները:
Քիչ անց նաիրիտցիներին հանդիպեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
“Ռոսնեֆտի հետ կապված մինչեւ սեպտեմբերի 15-ը կներկայցնենք առաջարկությունների փաթեթն ու մոնիտորինգի արդյունքները: ՛՛Նաիրիտի՛՛ խնդրի լուծումը չպետք է կապել միայն այդ ընկերության հետ: Առաջիկա օրերին կստանաք մեկ ամսվա աշխատավարձը”,-ասաց նախարարը: Զախարյանի պատասխանին հետեւեց բողոքավորների սուլոցը՝ բավարարված չեն:
“Մեզ հանդիպելուց հետո պարոն Զախարյանը մամուլով խոստացել է, որ սեպտեմբերի 15-ից հետո մեր հարցերով կզբաղվի: 15-ը սարերի հետևում չի, 4 տարի եթե դիմացել ենք՝ 10 օր էլ կդիմանանք”,-գործընկերոջ հայտարարությունը նույնպես բուռն բացասական արձագանք գտավ բողոքավորների շարքերում:
Ի դեպ, մեզ հետ զրույցում “Նաիրիտ”-ի աշխատակիցները ասացին, որ պատրաստ են անգամ հացադուլի նստել:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: