21 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՕԵԿ-ի խոսափողը՝ Հ 3. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով,  “Երեւան” հեռուստաընկերության վերածնունդը, որի գլխավոր բաժնետերը վերջերս դարձավ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ձգձգվում է: Հայտարարված էր, որ նոր եթերաշրջանին, որը Հայաստանում սեպտեմբերի 21-ին է համարվում, այն արդեն նորացված ցանցով եւ կազմով կներկայանա հայ հեռուստադիտողին: Սակայն ոչ հաղորդումների ցանկն է հստակ, ոչ էլ աշխատակազմը: Բաղդասարյանի ԹիՎի-ի նոր հավաքագրած կադրերն արդեն մեկ-երկու ամիս է, բարեգործական  հիմունքներով գնում-գալիս են գործի` հույս ունենալով, որ գոնե սեպտեմբերից կվարձատրվեն:

Նրանց խոստացվել էր, որ սեպտեմբերի առաջին օրերին աշխատանքային պայմանագրեր են կնքվելու: Բայց եկավ սեպտեմբերը, եւ նրանց տեղեկացրին, որ պայմանագրերի կնքման գործընթացը հետաձգվել է անորոշ ժամանակով:

Թերթի դիտարկմամբ՝ հեռուստաընկերության անվանումը՝ Հ3, այնքան էլ հաջող չէ ընդդիմադիր հեռուստաալիքի համար:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ