02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բելառուսի նախագահը ցրել է կառավարությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է կառավարությունը ցրել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բելառուսական պետական հեռուստաալիքին:

«Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից հետո»:

Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր կառավարության նոր կազմը մինչև նախագահական ընտրությունները պատրաստելու ծրագրերի մասին: Նախագահական ընտրությունները երկրում նշանակված են օգոստոսի 9-ին:

Լուկաշենկոն նաև վստահեցրել է, որ նախարարների խորհրդի գործող անդամների մեծամասնությունը կպահպանի իր պաշտոնը:

Կառավարության նոր կազմի վերաբերյալ առաջարկներն արդեն ներկայացվել են Լուկաշենկոյի դիտարկմանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ