՛՛Եթե խոսեմ միասեռականության դեմ, փող չենք ունենա՛՛ /վիդեո/
Մխիթարիչ բարեգործական ընկերության հիմնադիր եւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը վստահեցնում է, որ ՛՛Ժառանգություն՛՛ ու ՀԱԿ կուսակցությունները համասեռամոլություն են քարոզում: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ստամբոլցյանը պատմեց, որ տարիներ առաջ, երբ համասեռամոլությունը նոր էր տարածվում Հայաստանում, իր ծանոթներից մեկը դիմել է ՀԱԿ անդամներ Գագիկ Ջհանգիրյանին ու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի օգնեն պայքարել այս աղտի դեմ, սակայն ստացել է հետևյալ պատատասխանը: ՛՛Գագիկ Ջհանգիրյանն ասել է՝ եթե ես խոսեմ միասեռականության դեմ, մենք փող չենք ունենա՛՛,-ասաց բանախոսը:
Նա նաև նշեց. ՛՛Հայաստանում ՀՅԴ անդամները Ծոմակին լավ ջախջախեցին, սակայն փետրվարին դրսում գտնվող դաշնակների նիստում Ծոմակը ելույթ է ունեցել՛՛:
Մանրամասները՝ տեսանյութում: