30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անվտանգ երթևեկության միամսյակի մասին

 Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ինչպես նաև անվտանգ երթևեկության միամսյակի կազմակերպման աշխատանքների շրջանակում, մայրաքաղաքի շուրջ 250 տարածքներում գծանշվել են գրեթե բոլոր ուսումնական հաստատություններին` բուհերին, քոլեջներին, դպրոցներին ու  մանկապարտեզներին  հարակից ճանապարհահատված­ների հետիոտնային անցումները: Մի քանի փողոցներում, որոնցում  ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, գծանշումը կիրականացվի փողոցների հիմնանորոգումից անմիջապես հետո: Հիշյալ հետիոտնային անցումների առկայությունը նպաստում է ուսումնական հաստատություններին հարակից հատվածներում ճանապարհային երթևե­կու­թյան անվտանգության, ինչպես նաև ոստիկանության համապա­տասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող հերթապահության արդյունավե­տու­թյան բարձ­րաց­­մանը, արդյունքում նաև որոշ փողոցներում օրվա ծանրաբեռնված ժամերին երթևեկության կարգավորմանը։ Նախորդ շաբաթվա ընթացքում գույքագրվել,  վերականգնվել ու փոխարինվել են վնասված, ինչպես նաև բացակայող  ճանապարհային թվով 10 նշաններ։ Տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովման նպատակով էլ ձայնային ազդանշան­-սարքավորումներով են կահավորվել մայրաքաղաքի թվով 3 խաչմերուկների, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ընդհանուր առմամբ թվով 15 հետիոտնային անցումների բոլոր  լուսացուցային օբյեկտների հետիոտնային լուսացույցները։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ