30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ գյուղատնտեսության նախարարը շնորհավորել է սահմանամերձ Այգեպար գյուղի աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ  այցելել է մարզի սահմանամերձ Այգեպար համայնքի միջնակարգ դպրոց` շնորհավորելու դպրոցի մանկավարժներին ու աշակերտներին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ:

Բացման խոսքում տնօրեն Արև Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի և ուշադրության համար` նշելով, որ այս Սեպտեմբերի 1-ն  հարատև կմնա ուսուցիչների և աշակերտների հուշերում:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում շնորհավորել է Այգեպար համայնքի ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ:

« Եսշատուրախեմ, որայստեղեմ՝  սահմապահԱյգեպարհամայնքումևՁեզհետմիասինդպրոցենքուղեկցումմինորսերունդորըմերապագանէ , մերզինվորնուվաղվասահմանապահըՇնորհակալությունեմհայտնում  մանկավարժներին, ծնողներին, գյուղիբնակիչներինիրենցհայրենասիրությանհամար : Դուքանգամ  հակառակորդիկրակոցներիներքովերանորոգումեքայսկրթօջախնուհնչեցնում  առաջինզանգըԵսհամոզվածեմ, որմենքդաստիարակումենքշատ  լավսերունդևկունենանք  գիտելիքներովհարուստքաղաքացի: Եվսմեկանգամշնորհավորումեմբոլորիսայսանչափկարևորտոնիառթիվևմաղթումեմմերերկրինխաղաղություն, Հայոցբանակին  հզորացում, իսկ  մերերեխաներին` առողջություն», – իր ելույթում մասնավորապես նշել է նախարարը:

Ներկայումս Այգեպարի միջնակարգ դպրոցն ունի 39 աշակերտ, այս տարի դպրոց են հաճախել երեք առաջին դասարանցիներ: Նրանք գյուղատնտեսության նախարարին խոստացել են լավ սովորել և ուսման մեջ ունենալ բարձր առաջադիմություն:

Դպրոցի լավագույն աշակերտներին պատվոգրեր հանձնելուց հետո,  նախարար Սերգո Կարապետյանը ևս մեկ անգամ շնորհավորել է աշակերտներին` փոխանցելով  նրանց  գրենական պիտույքներ, իսկ դպրոցին տրամադրելով համակարգիչ և մարզական գույք: ՀՀ գյուղատնտեսության նախարարն օժանդակել է նաև աշակերտների ծնողներին` հոգալով դասագրքերի ձեռքբերման ծախսերը:

Նախարարը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ շրջել է դպրոցի վերակառուցվող մասնաշենքում, հետևել շինարարարկան աշխատանքների ընթացքին, զրուցել համայնքի բնակիչների, ծնողների և ուսուցիչների հետ:

Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև Այգեպար համայնքի հակառակորդի կրակահերթերի արդյունքում հրդեհված երկու տների բնակիչներին, զրուցել է նրանց հետ, հետաքրքվել նրանց որպիսությամբ և աջակցություն ցուցաբերել այդ ընտանիքներին:

 Այգեպար համայնքի բնակիչները նախարարին  խնդրել են օժանդակել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման գործում:  Նախարարը խոստացել է օգնել, որպեսզի համայնքն ընդգրկվի «Գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության  ծրագրի» մեջ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնուհետև այցելել է մարզի Մագա ՍՊԸ, որը զբաղվում է հյութերի, պահածոների ու մուրաբաների պատրաստմամբ: Նախարարն հանդիպել է գործարանի տնօրինության հետ, լսել նրանց խնդիրներն ու պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել, որպեսզի գործարանն աշխատի իր ողջ ներուժի սահմաններում:

Հաջորդ կանգառը Երևանի կոնյակի գործարան ՓԲԸ Բերդավանի մասնաճյուղում էր, ուր նախարարին տեղեկացրել են, որ սեպտեմբերի 15-ին գործարանը կսկսի խաղողի մթերման աշխատանքները:  Խաղողի մթերման գինը մեկ կգ-ի համար սահմանվել է 140 դրամ:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի Տավուշի մարզ այցի վերջին կանգառը Իջևանի գինու և կոնյակի գործարանն էր, ուր ընթացքի մեջ են  պտուղ-բանջարեղենի մթերման և պահածոյացման աշխատանքները: Գործարանի փոխտնօրեն Գագիկ Աղաբաբյանը նախարարին ներկայացրել է, որ այս տարի այստեղ մթերվել է հոն և ծիրան՝ օղու արտադրության համար, իսկ սեպտեմբերի 15-ից հետո գործարանում կսկսվի անսահմանափակ ծավալով խաղողի մթերումը: Գործարանն ունի 50 աշխատակից և նրա հիմնական արտադրանքը սպառվում է Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում: Փոխտնօրենի խոսքով` թեև գործարանն ունեցել է արտադրանքի սպառման հետ կապված որոշակի խնդիրներ, սակայն այժմ, երբ Հայաստանի համար ստեղծվել են արտահանման ծավալները դեպի ռուսաստանյան շուկա ավելացնելու նախադրյալներ, կան մեծ հույսեր, որ իրենց արտադրնաքն այլևս լիովին կսպառվի:

Նախարարը համոզվել է, որ ինչպես պտղի, այնպես էլ խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ